Արեւմուտքի ներկայացուցիչները Կիեւին բացահայտ ասում են, որ դեռ վաղ է Ռուսաստանի հետ համաձայնության գալ, հակամարտության շուրջ բանակցությունները պետք է սկսել ուժեղի դիրքերից՝ Ռուսաստանին վերադարձնելով 1991 թվականի սահմաններին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է news.am-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
«Ոչ ոք մեր արեւմտյան գործընկերներին, որոնք պարբերաբար կամ պարոն (Ժոզեպ) Բորելի, կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Յենս) Ստոլտենբերգի կամ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների կամ Եվրամիության միջոցով հայտարարություններ են անում, չի հարցնում, որ դեռ վաղ է Ուկրաինայի համար սկսել պայմանավորվել։ Այս իրավիճակում պետք է ավելին նվաճել եւ բանակցությունները սկսել ուժեղի դիրքերից։ Իսկ նրանք բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է վերադարձնել 1991 թվականի սահմաններին», – ՀԱՀ ԱԳ նախարար Նադելի Պանդորի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին ասել է Լավրովը։