Սյունիքի կրթական ոլորտը՝ ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնի ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն Ռոնի մասնագիտական կրթության (Ֆրանսիա) նախագահ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Սյունիքում կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանը ներկա էին նաև Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանը, հայաստանյան ծրագրերի հանձնակատար Թաման Անդիկյանը և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանը։

Հյուրերը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցները, գործունեության ուղղությունները, հայաստանյան ծրագրերն ու նշել, որ նպատակ ունեն այժմ դրանք առավել մոտեցնել մարզերին՝ հատկապես հեռավոր, որոնց բնակիչները մայրաքաղաք հասնելու հնարավորություն չունեն։

Հայկ Հարությունյանը ողջունել է Սյունիքի կրթական ոլորտի հանդեպ ֆրանսիական կողմի ուշադրությունն ու նշել, որ մարզային իշխանությունը հետաքրքրված է և պատրաստակամ համագործակցել այս բնագավառում։

Մարզպետի տեղակալը շեշտել է հատկապես միջին մասնագիտական կրթության զարգացման կարևորությունը, ներկայացրել նաև մարզի կրթական համակարգի առանձնահատկություններն ու այն ուսումնական հաստատությունները, որ մարզպետարանն առաջարկել է այցելել հյուրերին։

Այսօր և վաղը ֆրանսիացի հյուրերը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ այցելում են Սյունիքի ուսումնական հաստատություններ՝ նրանց ներուժը իրենց կրթական ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print