ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Մասնավորապես, Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էդուարդ Մկրտչյանը, Ռոման Սմբատյանը, Տիգրան Ոսկանյանը եւ Արամայիս Ասատրյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ: