Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը, ասվում է երկրի արտաքին քաղաքակաան գերատեսչության տարածած հաղորդագրությունում, հայտնում է tert.am—ը։
«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտնել են նախարարությունից։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայմանը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ։