վրոպայի խորհրդարանի հունվարի 18-ին եւ 19-ին ընդունած երկու բանաձեւերում էլ հասցեական քննադատական կետեր կային ուղղված Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ինչպես Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ, այնպես էլ՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների: Բացի այն, որ դրանցում օբյեկտիվ գնահատական էր տրվում ադրբեջանական քաղաքական ղեկավարության ոչ կառուցողական, ագրեսիվ եւ հայատյաց գործողություններին, այլեւ, ինչն առավել կարեւոր է, Եվրոպան կրկին խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին՝ հիշատակելով միջազգային հանրահայտ սկզբունքները: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց արցախցիների իրավունքներին Եվրոպային անդրադառնալ ստիպեց հենց Բաքուն:
Եվրախորհրդարանի երկու բանաձեւերն էլ փաստեցին, որ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու գործընթացում անհնար է անտեսել Արցախի ժողովրդի իրավունքները, քանի որ ի սկզբանե հիմնախնդրի պատճառն է այն եղել: Արցախի բնակչությունը միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշվել է Ադրբեջանից, որին Ադրբեջանը պատասխանել է ռազմական ագրեսիայով՝ ստիպելով արցախցուն նաեւ զենքով պաշտպանել իր իրավունքները: Ադրբեջանն իր գործողություններով Եվրոպային ստիպում է, որ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման գործընթացը դիտարկի արցախցու իրավունքների անքակտելի կապի մեջ:
Եվրոպայի միասնական արտաքին եւ անվտանգային քաղաքականության իրականացման 2022 թ. հաշվետվություն-բանաձեի կետերով էլ եվրախորհրդարանականները ոչ միայն դատապարտեցին Արցախի շրջափակումը, այլեւ բուն Հայաստանի տարածքի վրա հարձակումը՝ պահանջելով ադրբեջանական զինված ուժերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքներից: Այս բանաձեւի ընդունումից ընդամենը 4 օր անց ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը որոշվեց Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն: Այլ կերպ ասած, Ադրբեջանի վերջին գործողություններում տարածաշրջանում իրավիճակը շիկացնելու միտում տեսնում են նաեւ միջազգային կառույցները, եւ նրանք պարզապես այլեւս չեն կարող անհաղորդ մնալ տարածաշրջանում նոր հումանիտար ու անվտանգային ճգնաժամ հրահրելու պաշտոնական Բաքվի գործողություններին:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում