Բրիտանացի ռեժիսոր Սաշա Քլամպը հեռուստադիտողի դատին է ներկայացրել «Շրջափակում» վավերագրական ֆիլմը, որը Գորիսում մնացած արցախցի 16 երեխաների անհավանական պատմության մասին է։
Կարճամետրաժ ֆիլմը պատմում է արցախցի երեխաների մասին, ովքեր երկու օրով մեկնել էին Երևան՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, սակայն նրանց «ճանապարհորդությունը» տեւել է արդեն 44 օր։ Մոտ մեկուկես ամիս է՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից Լաչինի միջանցքում ճանապարհի շրջափակման պատճառով երեխաները չեն կարող վերադառնալ տուն, ծնողների, ընկերների և դպրոցների մոտ։