Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Գեորգի Շարվաշիձեն

Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում:

Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կհաստատվի։

Նշենք, որ 2013 թ.–ի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թ.–ի սեպտեմբերի 9-ը Գեորգի Շարվաշիձեն եղել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար, իսկ 2016-2022 թ.–ին` Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։

Հիշեցնենք, որ գրեթե մեկուկես տարի` 2021–ի օգոստոսից, Հայաստանում Վրաստանը դեսպան չուներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print