Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մովսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Առաքել Մարտիկյանը, ով այսօր ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր այդ պաշտոնից