Գերմանիան Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինա

Գերմանիան համաձայնել է Leopard 2 տանկեր ուղարկել Ուկրաինա, ինչպես նաև կհաստատի դրանց վերաարտահանումը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։ Տեղեկությունը փոխանցում է tert.am-ը՝ հղում անելով Reuters-ին։

Առաջին փուլում Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 14 տանկ: Առայժմ Գերմանիան նպատակ ունի սեփական պաշարներից Կիևին տրամադրել Leopard 2-ի երկու գումարտակ։

Բացի այդ, օգնության փաթեթը կներառի ռազմական պատրաստություն, զինամթերք, տեխնիկական սպասարկում և նյութատեխնիկական օգնություն:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print