Այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզում իրար են բախվել Lexus և ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ ժամը 13։30-ի սահմաններում Տաթև գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Գարիկ Գ-ի վարած Lexus մակնիշի և 59-ամյա Վահրամ Պ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Գարիկ Գ-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Սայաթ Մ-ն և վարորդներից Վահրամ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։


