Կառավարությունը նվազեցնում է պետական մի քանի կառույցի հավելավճարները, որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Որոշման համաձայն պաշտպանության, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հավելավճարները կնվազեցվեն։
Նշենք, որ 2023 թվականի պետական բյուջեով ս.թ. հունվարի 1-ից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափն ավելացվել է 17 060 դրամով` 66 140 դրամից հասցվելով 83.200 –ի։
Նոր որոշմամբ՝ Կառավարությունն առաջարկում է հավելավճարների չափերը կրճատել 17 060 դրամով, այսինքն` այն չափով, որքանով ավելացել է աշխատավարձը։