Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետի կապված 2 օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում է news.am-ը։
«Կոնսիլիում հրավիրվեց և դրա արդյունքում բուժման մեջ փոփոխություններ մտցնելով` վիճակը կայունացավ։ Այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար»,–ասաց նախարարը։
Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե կապիտանը, որին պաշտոնական վարկածով վերագրվում է վառարանի մեջ 5 լիտրանոց տարայով բենզին լցնելը, կարողանում է հաղորդակցության դուրս գալ մարդկանց հետ․ «Կոնկրետ անձանց առողջական վիճակի մասին որեւէ բան չեմ հրապարակի»։