Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել, հայտնում է Sputnik Արմենիան։

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ այդ կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար:

«ԱԳ և ՆԳ նախարարներ Աբդոլլահիանն ու Վահիդին քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված հարձակման նպատակներն ու դրդապատճառները։ Դատելով ցուցմունքներից և նախնական դիտարկումներից՝ տղամարդը հարձակումն իրագործել է անձնական դրդապատճառներով», — նշված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերի հակաադրբեջանական արշավն է հրահրել հարձակումը։ Բաքուն հայտնել է դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print