Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։