Մոսկվան պատրաստակամ է Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել

Ռուսաստանը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Sputnik Արմենիան։

 «Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է խոչընդոտ, առիթ դառնան բանակցային գործընթացի սառեցման համար։ Անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքը կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և քաղաքացիական հասարակության շփումները», – ասել է նա՝ հավելելվ, որ նման պատրաստակամության մասին Մոսկվան ավելի վաղ տեղեկացրել է և՛ Երևանին, և՛ Բաքվին, և՛ հրապարակավ խոսել այդ մասին ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print