Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 18 մարդ վերամիավորվել է ընտանիքի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Հայաստանից Լաչինի ճանապարհով 18 մարդ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«2 անձ էլ տեղափոխվել է Հայաստան, ինչպես նաև 3 բուժառու` հայաստանյան բուժկենտրոններում անհապաղ բուժօգնություն ստանալու համար»,–ասաց Ամատունին։

Նա հավելեց, որ միաժամանակ ԿԽՄԿ մեկ բեռնատար դեղորայք է տեղափոխել ԼՂ բուժհաստատությունների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print