Նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը ենթարկվել է վիրահատության։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ: Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,–ասաց նա։
Հիշեցնենք` երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հունվարի 29-ին, նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: