Անհայտ անձը «Գորիս» ՔԿՀ-ի տարածք է նետել թմրամիջոցին նմանվող փաթեթներ

Անհայտ անձը «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տարածք դրսից փաթեթներ է նետել, հայտնում են ՔԿՀ–ի լրատվական բաժնից։

«Հունվարի 29-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, «Գորիս» ՔԿՀ–ի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, պահակետում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ հիմնարկի հարակից փողոցից անհայտ անձը քրեակատարողական հիմնարկի տարածք է նետել ինչ-որ իր»,–նշված է հաղորդագրությունում:

Միջադեպից անմիջապես հետո հիմնարկի ծառայողները ներնետման վայրում հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,82 գրամ քաշով բուսական զանգված, 0,09 գրամ քաշով բաց կապույտ զանգված և 4 մետաղադրամ:

Դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print