Մերկասառույց, մառախուղ, ձյուն․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
  • Աբովյան, Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի, Չարենցավանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):
  • Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
  • Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, Աշտարակ, Սևան, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Ապարան-Արագած ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print