Ամերիկյան Դալաս քաղաքի հյուսիսային Քարոլթոն արվարձանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ԱՄՆ-ում ճանաչվել է 2022-ի լավագույն շինություն: Այս մասին Տեղեկանում ենք world-architects.com կայքից, որի կողմից անցկացված հարցման արդյունքում շինությունը լավագույնն է ճանաչվել:
Աղբյուրի փոխանցմամբ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման օրը։
Նշվում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին տեսքով նման է Հայաստանում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Դրա դիզայնում կա անդրադարձ ցեղասպանությանը. պատկերված կենաց ծառը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ ընդհատված կյանքերը։
Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցու նախագծողը David Hotson Architect գրասենյակն է:



Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (աջից)