ՀՀ աշխատանքային օրենսգրքում կսահմանվի նոր հասկացություն՝ ուսումնական արձակուրդ: Այս մասին լրագրողների հետ ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հավելելով, որ աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսումնական արձակուրդ ձևակերպել:
Փոփոխվող նախագծով հնարավորություն է տրվում ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք: Այդ ընթացքում աշխատողը չի վարձատրվում, պահպանվում է միայն նրա աշխատատեղը: