Հաստատվել են սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի համապատասխան դրույթը, համաձայն որի՝ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձում։
Կենսաթոշակային տարիքի հայտատուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակի գրքույկը և անձնագրի պատճենը։
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաև «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար սահմանվել է բազային տուրքի չափ՝ 1000 ՀՀ դրամ։
Գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է «Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար» 900005002606 հաշվեհամար։