Fujitsu-ն թողարկել է 14 դյույմանոց ամենաթեթև նոութբուքներից մեկն աշխարհում՝ UH-X/H1-ը, հայտնում է news.am—ը՝ հղում անելով IT Home-ին։
Նորույթի քաշն ընդամենը 689 գրամ է, գրեթե նույնքան է (685 գրամ) կշռում 12,9 դյույմանոց iPad Pro պլանշետի LTE տարբերակը:
Սարքն այսպիսի թեթև քաշ ունի շնորհիվ դրա արտադրության մեջ օգտագործված նյութերի․ նոութբուքի վերևի հատվածը պատրաստված է ածխածնի մանրաթելից, ներքևի մասը՝ մագնեզիում-լիթիումի համաձուլվածքից, իսկ ստեղնաշարը՝ մագնեզիումի դիմացկուն և թեթև խառնուրդից։ Նորույթի հաստությունը 15,8-17,3 մմ է։
Fujitsu UH-X/H1-ը Ճապոնիայում մանրածախ վաճառքում կհայտնվի մարտի 9-ից: Նորույթը գնահատվել է մոտ 1850 դոլար։