2023թ․ փետրվարի երկրորդ տասնօրյակում Սյունիքում կայանալու է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
«Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք պետք է մինչև ս.թ. փետրվարի 15-ը անհրաժեշտ փաստաթղթերը ( անձնագիր, բժշկի թույլտվություն ) ներկայացնեն Սյունիքի մարզպետարան՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժին»,-նշվում է հայտարարությունում։
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով՝
- 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1983-2005թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982թ. և դրանից առաջ ծնված) կանայք և տղամարդիկ:
Մարզպետարանից հայտնում են, որ մարզային փուլի հաղթողները կմասնակցեն մրցաշարի հանրապետական փուլին։
Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 0285 43602։