Ադրբեջանի կողմից փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է` նա սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահեի հայրը` Արամ Թորոսյանը, news.am-ի հետ զրույցում ասել էր` զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։