ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում նոր նշանակումներ և պաշտոնանկություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Այսպիսով, Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Այս պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Բագրատ Մաթևոսյանը ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշակավել է Լևոն Կասյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրով Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Մինչ այս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Պողոսյանը: