Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ հումանիտար բեռ է հասցվել

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ, խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով ավտոմեքենաների շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։

Հաղորդագրությունում նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է բանակցություններն ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմեքենաների անխոչընդոտ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print