Հանրապետությունում սպասվում է ձյուն

Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ  ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ Այս մասին Syunk.tv-ն տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Արարատյան դաշտում և Երևանում  կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print