Կփոփոխվի ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈւ անձնակազմի հանդերձանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է փոփոխել դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։ ՀՀ ՊՆ-ն նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով գերատեսչությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ»,- ասված է հաղորդագրությունում։

Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման՝ «ՀՀ ՊՆ-ԲՄԽԾՁԲ-23-7/1» ծածկագրով բաց մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում:

ՊՆ-ից հայտնում են, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է, իսկ ներկայացման կարգը նախատեսված է վերոհիշյալ նախաորակավորման հայտարարությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print