Այժմ, երբ Հայաստանը և Ադրբեջանը Եվրամիության հետ փաստաթուղթ են ստորագրել՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղության պայմանագիր կնքել Ալմա-Աթայի 1991 թ. հռչակագրի պայմաններով, Մոսկվան դժվարանում է իր հետագա քայլերի հետ կապված որոշումներ կայացնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, հայտնում է 1lurer.am-ը։
«Ալման-Աթայի հռչակագրում ասված է, որ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության վարչական սահմաններով, խոսքը նաև Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություննների մասին է: Վերջինիս կազմում էլ ներառված էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը: Իրավիճակը բազմաշերտ է»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ «ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր է նախապատրաստել, ինչը կարևոր ձեռքբերում է»։
«Առաջարկը սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։