Նախորդ ընտրությունները Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում անցան աղմկոտ, մի քանի ուժ հաղթահարեց անցողիկ շեմը, բայց նրանցից ոչ մեկը որակյալ մեծամասնություն չունեցավ։ Նաեւ կոալիցիա չկարողացան կազմել, ավագանու ոչ իշխանական անդամներից մեկին համոզեցին, մի նիստ արեցին, սակայն ՔՊ-ի թեկնածուն այդպես էլ չկարողացավ անցնել իր պարտականությունների կատարմանը, եւ ստիպված եղան համայնքապետի ԺՊ-ին «հրաժարեցնել» ու գնալ նոր ընտրությունների: Ահա, նոր ընտրությունները նշանակված են մարտի 26-ին, եւ Սիսիանը պատրաստվում է դրանց:
«Հրապարակը» ավելի վաղ գրել էր, որ գարնանը Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանությունների համար, քանի որ, որոշ տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով նախկինում ղեկավարել է համայնքը եւ բարձր հեղինակություն ունի, մտադիր է անձամբ առաջադրվել, այլ ոչ թե աջակցել որեւէ մեկին, ինչպես արեց նախորդ ընտրությունների ժամանակ։
Իսկ ՔՊ-ի թեկնածուն նույնն է՝ այս անգամ էլ իշխող ուժի ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի ԺՊ Արմեն Հակոբջանյանը, ով նախորդ ընտրություններին չկարողացավ 50+1 հավաքել, իսկ ավագանի անցած ուժերի միջեւ էլ կոալիցիա չկազմվեց, որ նա ստանձներ համայնքի ղեկավարումը, ինչի պատճառով էլ գնացին նոր ընտրությունների:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում