Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 4-ին։ Աստվածապաշտ Սարգիս զորավարը, որ Կապադովկիայից էր եկել Հայաստան, այստեղից էլ գնացել Պարսկաստան, երբ հրաժարվեց զոհեր մատուցել կուռքերին, մոլեգնած կռապաշտները սպանեցին նրան, Մարտիրոս որդուն և 14 հավատարիմ զինվորներին։ Նրանք նահատակվեցին հանուն հավատքի ու քրիստոնեության՝ չուրանալով Տիրոջը։
