Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով մահացել է 284 մարդ, եւս 2 383 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացրել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հայտնում է news.am—ը։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում ավելի վաղ հաղորդում էին 76 զոհի ու ավելի քան 400 վիրավորի մասին։
Սիրիայում զոհերի թիվը հասել է 237-ի, վիրավորվել է 639 մարդ։ Զոհերի մեջ նաև հայեր կան։