▶Թուրքիայում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել

Երևանի ժամանակով ժամը 14.24-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնում են սեյսմոլոգները, հաղորդում է Sputnik Արմենիան։

6,3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել Էլբիստանում՝ Քահրամանմարաշից երեք կիլոմետր հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 912–ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, որ 5385 քաղաքացիներ վնասվածքներ ունեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print