ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը թյուրընկալումներից խուսափելու համար հիշեցնում է, որ դեսպանատունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքի պաշտոնական էջից։
«Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը»,- ասված է հաղորդագրության մեջ: