Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը․ ֆոտոշարք

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը։ Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print