Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիան՝ լսել գյուղացիների մտահոգությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շարունակում է այցելությունները Սիսիան համայնքի բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Փետրվարի 5-ին Նորավան, Շամբ, Որոտնավան և Վաղատին գյուղերում մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, լսել գյուղերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների, մասնավորապես՝ զբաղվածության, ջրամատակարարմամ, ճանապարհների բարեկարգման, գյուղատնտեսության, բուժկետերի աշխատանքի վերաբերյալ գյուղացիների բարձրաձայնած հարցերը։

Որոտնավանում մարզի ղեկավարն այցելել է նաև «Որոտանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կրթօջախի շենքային պայմաններին, դպրոցում առկա ջեռուցման խնդրին։ Ռոբերտ Ղուկասյանը եղավ նաև համայնքում գործող ձկնաբուծարանում։

Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով փետրվարի 4-12-ը գտնվում է Սիսիան համայնքում, 13-18-ը՝ Տաթև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print