Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

  • Առատ ձյան և բքի պատճառով Արագածի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
  • Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։
  • Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
  • Զանգեր կոչվող հատվածում բուք է։
  • Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print