Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381, Սիրիայում՝ 812

Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3,3 հազարը, հայտնում է Ռիա Նովոստին։

«Այս պահին ունենք 3381 զոհ, 20436 վիրավոր»,- լրագրողներին ասաց Թուրքիայում Արտակարգարգ իրավիճակների կառավարման վարչության երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ փլուզվել է 5575 շենք։

Ավելի վաղ հաղորդվում էր Թուրքիայում 2921 զոհի և գրեթե 16 հազար վիրավորի մասին, իսկ Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է 800-ը:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print