Թուրքիայի երկրաշարժի քաղաքական հետեւանքները․ «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներն ունեն նաեւ քաղաքական բաղադրիչ, որն իր ազդեցությունը կունենա ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործընթացների վրա։ Եթե մինչ երկրաշարժը թվում էր, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը ձեռնտու է իշխող քաղաքական ուժի եւ մասնավորապես նախագահ Էրդողանի համար, ապա ներկա իրողություններում այն բավականին լուրջ մարտահրավեր է դառնում։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական բաղադրիչին, ապա մի շարք արեւելագետներ բնական աղետը հարմար առիթ են համարում Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ունենալու համար, որի առիթը երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքներն են։

Փորձագետները նշում են, որ ժամանակին՝ 1999 թ. Թրակիայում տեղի ունեցած երկրաշարժը նպաստել էր Թուրքիայի եւ Հունաստանի հաշտեցմանը Էգեյան ծովում նրանց միջեւ լարվածությունից հետո: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ «հաշտեցման» գնացող Թուրքիան սպասարկում է միայն սեփական օրակարգից բխող շահերը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print