Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
- Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
- Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
- Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
- Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
- Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
- Կոտայքի մարզում, Արագածի, Ապարանի, Աշտարակի, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Դիլիջան, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
- Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (ցածր տեսանելիություն) բուք է:
- Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։