Երևանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանը։ Բեռլինում գերմանացի գործընկերոջ` Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեկտեմբերին պետք է Մոսկվայում ադրբեջանական կողմի հետ հանդիպում կայանար, սակայն այն չեղարկվել է։
«Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, և ես ստացել եմ ադրբեջանական կողմի պատասխանը։ Կարծում եմ, որ սա համատեղ աշխատանքի շարունակությունն է։ Այժմ Հայաստանն ուսումնասիրում է առաջարկները և շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա», – ասել է Միրզոյանը։