Համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով:
2023 թ․ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 8.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%:
Բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.2-1.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով: Սրանք վիճակագրական Կոմիտեի տվյալներն են։