Կողմերը ողջունել են հոկտեմբերին սահմանի երկայնքով ստեղծված եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը, մասնավորապես՝ ֆրանսիական միջնորդությամբ, որն օգնում է կայունացնել իրավիճակը
Փետրվարի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջնահերթ է համարել ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի շրջափակման վերացումը, հայտնում է factor.am—ը՝ հղում անելով lepoint.fr-ին։
«Հեռախոսազրույցի ընթացքում պետության ղեկավարը հայտնել է Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը հայ բնակչությանը, որը բախվում է աճող հումանիտար կարիքների հետ։ Մակրոնը նաև ասել է, որ իր համար առաջնայինը դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումն է։ Երկուշաբթի նա վերահաստատել է իր լիակատար հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը և իր վճռականությունը՝ նպաստել երկխոսությանը, որպեսզի տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնվի», – հաղորդում է Ելիսեյան պալատը։
Նշվում է նաև, որ Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը «ողջունել են հոկտեմբերին սահմանի երկայնքով ստեղծված եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը, մասնավորապես՝ ֆրանսիական միջնորդությամբ, որն օգնում է կայունացնել իրավիճակը»։
– –