Մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. փետրվարի 8-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ։

ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

  • ՀՀ քաղաքացիությունը,
  • «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
  4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
  5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. փետրվարի 8-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Ներքին Հանդի հիմնական դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2023 թ. մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հիմնական դպրոցում, հասցեն՝ Կապան համայնք գ. Ներքին Հանդ: Տեղեկությունների համար զանգահարել 093-35-08-70, 093-75-98-93 հեռախոսահամարներով, էլ. հասցեն՝ nerqinhand@schools.am:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print