Օգնությունը տրամադրվել է իրանահայ պատգամավորներ Բեգլարյանի և Շահվերդյանի համակարգմամբ և թեմական խորհուրդների համագործակցությամբ:
Իրանի հայ համայնքը Թեհրան, Ուրմիա, Սպահան և Թավրիզ քաղաքներում օգնություն է կազմակերպել և ուղարկել Խոյ քաղաքում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած հայրենակիցներին:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ օգնությունը տրամադրվել է իրանահայ պատգամավորներ Բեգլարյանի և Շահվերդյանի համակարգմամբ և թեմական խորհուրդների համագործակցությամբ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իրանի խոյ քաղաքում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժն ավերածությունների է հանգեցրել այս շրջանի որոշ հատվածներում:
– –