Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ջերմուկ քաղաքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորաններին, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի միջհամայնքային, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա և Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները։
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։
Թալինի տարածաշրջանում, Մաստարա-Լանջիկ, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
– –