Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը Մունդիալ-30-ն անցկացնելու համար մրցելու են Իսպանիայի ու Պորտուգալիայի համատեղ հայտի դեմ։
Ֆուտբոլի աշխարհի 2030թ․ առաջնությունը հյուրընկալելու համար Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին եւ Պարագվայը համատեղ հայտ են ներկայացրել։ Օգոստոսի 2-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` «Սենտենարիո» մարզադաշտի ֆուտբոլային թանգարանում, պաշտոնապես հայտարարվեց դրա մասին և հայտն ուղարկվեց ՖԻՖԱ-ին։
Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը Մունդիալ-30-ն անցկացնելու համար մրցելու են Իսպանիայի ու Պորտուգալիայի համատեղ հայտի դեմ։ Ուրուգվայը, Չիլին ու Արգենտինան մեկական անգամ արդեն եղել են հյուրընկալող երկիր, իսկ Պարագվայում դեռեւս չի անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնություն։
2026 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Տեղեկացնում է Infobae-ը։
–