Թուրքական Իսկենդերունում նավահանգստում ծովի մակարդակը բարձրացել է։ Քաղաքի բնակիչները տարհանվում են։
Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը մեկուսացվել է։
«Մեր մասնագետները շարունակում են ջանքերը՝ հրդեհն ամբողջությամբ մարելու համար»,- ասել է Իմամօղլուն։
Հիշեցնենք, որ երկրաշարժից հետո դադարեցվել էր Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Իսկենդերուն նավահանգստի շահագործումը:
– –