Խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից։
Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար: Ֆեյսբուք պաշտոնական էջում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից»,- գրել է Հարությունյանը։
Նշենք, որ Ֆրանկոֆոնյան խաղերը 1989 թվականից ի վեր յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվող ֆրանկոֆոնիայի գեղարվեստական և սպորտային իրադարձություններ են, որոնք կազմակերպվում են հիմնականում ֆրանսախոս ժողովուրդների համար: Հայաստանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) 2004 թվականից սկսած և 2012 թ-ից արդեն ՖՄԿ լիիրավ անդամ է:
– –